Մեծատառով Իրավապաշտպան Դանիելը այդպես էլ իր ծանրակշիռ խոսքը չասեց Նավալնու հարցով…

Ողջ գիշերն անցավ սրտատրոփ սպասումով, բայց մեծատառով Իրավապաշտպան Դանիելը այդպես էլ իր ծանրակշիռ խոսքը չասեց Նավալնու հարցով…

Մինչդեռ զնդանված Նավալնին ուշի-ուշով հետևում է լրահոսին ու անընդհատ հարցուփորձ է անում իր բանտապահներին ու փաստաբաններին, թե բա՝ «ի՞նչ լուր Հայաստանից. ի՞նչ է ասում Իոաննիսյանը, դատապարտե՞ց, թե չդատապարտեց…» Իսկ նրանք էլ ստիպված են աչքերն իջեցնել ու գլխի շարժումով հասկացնել տան, որ ո՛չ, Լյոշա, ո՛չ… Իոաննիսյանից դեռ ոչ մի լուր էլ չկա…

Այո՛, բարեկամներ, իրավիճակի դրամատիզմն արդեն ստանում է Շեքսպիրյան, Բեքեթյան մասշտաբներ…

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից