Թուրք-ադրբեջանական զորավարժություններ, նոր պատերազմի վտանգ. պետք է շտապ ազատվենք ՌԴ-ի հանդեպ թշնամաբար տրամադրված իշխանությունից

Հայ ազգ, հապաղելու ժամանակ չկա

2020թ․ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, ինչպես նաև օգոստոսի 1-5-ը` Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային զորավարժություններ:

Այդ ամենին հետևեց 27.09.2020 թվականին սկսված թուրքաջհուդաադրբեջանական ագրեսիան` ՀԱՅ ԱԶԳԻ հանդեպ։

Այսօր հայտարարվում է, որ Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը 2021 թվականի փետրվարի 1-12-ը անց են կացնելու հերթական զորավարժությունները: Զորավարժությանը մասնակցելու են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատային ստորաբաժանումներ: Փորձարկվելու է նոր սպառազինություն։Նշվում է, որ Կարսում նախատեսվում է վերջին ժամանակների ամենամեծ զորավարժություններից մեկը:

Ներկա պահին հակահայկական իշխանությունների կողմից վարվում է հակառուսական քաղաքականություն և փորձ է արվում Գյումրիից հանել ռուսական ռազմաբազան։

Տարօրինակ զուգադիպությամբ Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի բարեկամները պահանջ ներկայացրեցին վերաբացել ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ռուս զինծառայող Պերմյակովի կողմից իրականացված ընտանիքի սպանության գործը։

Սորոսական և արևմտամետ որոշ ուժեր սկսեցին և ակտիվորեն շարունակում են իրականացնել հակառուսական քարոզչություն։

2021 թվականի մարտի 16-ին լրանում է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի ժամկետը, որից հետո, համաձայն պայմանագրի պայմանների այն պետք է կամ վերակնքվի, կամ չեղարկվի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են տեղի ունենում Կարսում` Թուրքիան մտահոգված է տվյալ պայմանագրի չեղարկմամբ, որի արդյունքում կարող է լինել ռուս-թուրքական բախում։ Այդ ամենի ֆոնին Հայաստանում իրականացվող հակառուսական քարոզը նպատակ է հետապնդում բախումը ռուս-թուրքական դաշտից տեղափոխել թուրք-հայկական դաշտ` Հայաստանին թողնելով իր բազմադարյա ոխերիմ թշնամիների հետ մեն-մենակ։

Հետևաբար, մենք պետք է շատպ ազատվենք ՌԴ-ի հանդեպ թշնամաբար տրամադրված իշխանությունից, ընտրենք նոր իշխանություն, որը կվերականգնի և կխորացնի Ռուսաստանի և Իրանի հետ դիվանագիտական-եղբայրական հարաբերությունները։ Դա մեզ հնարավորություն կտա լուծել պատմական սխալն ի օգուտ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՀԱՅ ԱԶԳԻ։

ՀԱՅ ԱԶԳ, ՀԱՊԱՂԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ։

Ազգային Վերահսկողության Համակարգ