G7-ի գագաթնաժողովը կկայանա Մեծ Բրիտանիայում հունիսի 11-13-ը

Մեծ Բրիտանիան հայտարարել է G7-ի գագաթնաժողովն անդամ պետությունների առաջնորդների մասնակցությամբ հունիսի 11-13-ն անցկացնելու մասին: Այդ հայտարարությունն արել է վարչապետ Բորիս Ջոնսոնը հուվարի 16-ին, հաղորդում է DW-ը:

Այդկերպ շուրջ երկու տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհի յոթ առաջատար տնտեսությունների առաջնորդները կհանդիպեն առկա ձևաչափով: Ավելի վաղ դրան խոչընդոտում էր համավարակը: Ակնկալվում է, որ գագաթնաժողովը կանցկացվի Անգլիայի հարավ-արևմուտքում՝ Քորնուոլում:

Գագաթնաժողովին պետք է մասնակցի Ջո Բայդենը, որն այդ ժամանակ շուրջ կես տարի կզբաղեցնի ԱՄՆ նախագահի պաշտոնը: Բացի այդ, «յոթյակի» հանդիպումը վերջինը կլինի, որին կմասնակցի Անգելա Մերկելը՝ զբաղեցնելով ԳԴՀ կանցլերի պաշտոնը:

«Կորոնավիրուսն, անկասկած ամենաքայքայիչ ուժն է, որին բախվել են վերջին սերունդները, և ամենամեծ փորձություններից է»,-համարում է Բրիտանիայի կառավարության ղեկավարը: Նա հավելել է, որ վերականգնման գործընթացում նախատեսվում է ակտիվացնել «թափանցիկության շունչն ավելի լավ ապագա ստեղծելու համար»:

Գագաթնաժողովին Բորիս Ջոնսոնի հրավերով կմասնակցեն նաև Ավստրալիայի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի առաջնորդները՝ որպես հյուր: «Մեծ յոթյակի» կազմում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ճապոնիան: