Գանձագողերն ավերել են հուշարձանի տարածքը, փորել և շրջել են գերեզմանաքարերը (լուսանկարներ)

«Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ ՊՄՊ  Տավուշի  մարզային ծառայության  հուշարձանի  պահապան  Ռաֆիկ Մուրադյանը  հերթական  շրջայցի  ժամանակ  իրավախախտում  է արձանագրել: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Մարզի՝  Նավուր  համայնքի  (գտնվում է գյուղից 5 կմ հս-ամ, Նավուր-Իջևան ճանապարհից ձախ) միջնադարյան  գերեզմանոցի  տարածքում  գանձախուզության, գանձագողության նպատակով անհայտ անձը կամ անձինք ավերել են հուշարձանի տարածքը, փորել այն, շրջել գերեզմանաքարերը։

Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին։