ԱՄՆ. «Ապստամբները ակտիվորեն քարոզում են հեղափոխությունը»

Շուտով Վաշինգտոնում իշխանափոխություն է, աշխարհը դրան է սպասում:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 6-ին Վաշինգտոնում կայացած հանրահավաքում Դոնալդ Թրամփի ելույթից հետո նրա կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիում, որտեղ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում բանավեճեր էին ընթանում նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները հաստատելու վերաբերյալ: Ցուցարարները բախվել են ոստիկանությանը, որոնք պատասխանել են արցունքաբեր գազով և շտապ տարհանել օրենսդիրներին Կոնգրեսի շենքից: Ընտրությունների արդյունքների քննարկումը դադարեցվել է, իսկ Վաշինգտոնում՝ պարետային ժամ մտցվել: ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքերով՝ ցույցերի ժամանակ հինգ մարդ է զոհվել: Անկարգությունների հաջորդ օրը Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Ջո Բայդենին՝ որպես Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ, որը երկրի ժողովրդավարական կուսակցության այս ֆաշիստ ներկայացուցիչը (Դոնբասում տեղի ունեցած արյունահեղության պատասխանատուն…) կստանձնի հունվարի 20-ին:

Վաշինգտոնում տեղի ունեցած այս իրադարձությունների կապակցությամբ համաշխարհային շատ լրատվամիջոցներ արդեն նշել են, որ ԱՄՆ-ում վախեր են աճում, թե Թրամփին սատարող ծայրահեղականների կողմից Կապիտոլիումի վերջին գրոհը կարող է լինել «ամբողջ երկրում հնարավոր զինված և բռնի բողոքների շարքի սկիզբը»՝ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանն ընդառաջ: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նշել է նաև, որ ուսումնասիրում է ապացույցներ, որոնք մատնանշում են, որ «առանձին անհատներ կամ անձանց խմբեր կարող են փորձել բռնություն հրահրել կամ հանցավոր գործողություններ կատարել՝ կապված իշխանության պլանավորված փոխանցման հետ»: Ճիշտ է, ինքը՝ Թրամփը, Կոնգրեսի վրա հարձակման մեջ մեղադրել է… նրանց, ովքեր «հեղափոխականներին» գաղտնի ֆինանսավորում են, այսպես կոչված «գլոբալիստական ​​ուժերի» տարբեր կենտրոններին, ովքեր անցած ամառ անկարգություններ էին հրահրել Պորտլենդում և ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում: Մեր նուրբ ակնարկն այն է, որ «գլոբալիստական ​​կենտրոնների» ֆինանսավորմանը մասնակցում է նաև դեմոկրատների հետ կապված մի կառույց, այն է՝ Միջազգային Հարցերով Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI, NDIFIA): Դա ԱՄՆ կառավարության կողմից ստեղծված կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է «զարգացող երկրներում ժողովրդավարությունը խթանելու համար» ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) կողմից: Հայաստանը պղծվել է հենց այս NDI-ի կողմից, թեկուզ և «Սորոսի հիմնադրամ»-ի օգնությամբ, ավելի ճիշտ՝ օգտագործմամբ: 2014-ի ձմռան սկզբին այս նույն շրջանակները ոչնչացրել են Ուկրաինայի ինքնիշխանությունը, և այս գործընթացն անձամբ ղեկավարում էր Ջո Բայդենը: Այնպես որ, հայեր, ամերիկացի դեմոկրատները շատ են սիրում գաղտնի օգնել մեր Անդրկովկասում Իսրայելի դրածոներին…

Բայց վերադառնանք Միացյալ Նահանգներում հետընտրական անկարգությունների թեմային: Կապիտոլիումի ոստիկանության հետախուզության տնօրենը, պարզվում է, անցած տարվա հուլիսին նախազգուշացրել է ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնյաներին, որ կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված նախազգուշական միջոցների դեմ բողոքի ցույցերը հանգեցրել են երկրում աջ «հեղափոխական ծայրահեղականների» կողմից բռնության աճին, ասվում է ամերիկյան օրենսդիր մարմնի լսումների նյութերում, հունվարի 13-ին հաղորդել է բրիտանական «Reuters» գործակալությունը: Կապիտոլիումի ոստիկանությունում ծառայության անցնելուց 4 ամիս առաջ Ջոն Դոնահյուն, այն ժամանակ անվտանգության մասնավոր խորհրդատու, հայտարարել է, որ ԱՄՆ-ին խիստ անհրաժեշտ է բարդ նախազգուշական համակարգ` հիմնված սոցիալական մեդիայի մոնիտիորինգի վրա (միջուկային հրթիռի արձակման հայտնաբերման համակարգի օրինակով)`«աղետը կանխելու համար»: «Ամերիկան ​​փակուղու մեջ է, – հայտարարել է Դոնահյուն հուլիսի 16-ին Ներկայացուցիչների պալատի հետախուզության և հակաահաբեկչության ենթահանձնաժողովի առաջ կայացած լսումների ժամանակ: – Սահմանադրական իրավունքների և լեգիտիմ իրավապահ գործունեության հանգույցը երբեք չի ենթարկվել ներքին դերակատարների կողմից այդպիսի ռիսկի, ինչպես հիմա, երբ ապստամբները ակտիվորեն նպաստում են հեղափոխությանը: Ժամանակն է ընդունել այս երևույթը և գործնական աշխատանքներ իրականացնել քաղաքացիական հասարակությունը պահպանելու ուղղությամբ»: Դոնահյուն արմատական ​​հակակառավարական տրամադրություններ տարածող այսպես կոչված «Աջակողմյան անձանց ազատ խմբի» անդամների Դեյվիդ Պատրիկ Անդերվուդի և Կալիֆորնիայի շերիֆի տեղակալ Դեյմոն Գուցվիլերի անցած ամռան սպանություններն անվանել է կառավարության դեմ ապստամբության նախանշաններ։ Դոնահյուն նաև անդրադարձել է քաղաքացիական իրավունքների դեմ բողոքողների կողմից Նյու Յորքի ոստիկանական մեքենան պայթեցնելուն: «Մենք պետք է դասեր քաղենք մեր անցյալից, պետք է դասեր քաղենք մեր սխալներից, – հայտարարել է նա կոնգրեսականներին: – Մենք պետք է դուրս գանք այդ սահմաններից, և առաջ գնալու ճանապարհ կա, բայց ոչ բռնի ապստամբության միջոցով»:

Reuters-ը նշում է, որ Ջոն Դոնահյուն Կապիտոլիումի ոստիկանությունում աշխատանքի է ընդունվել որպես հետախուզության տնօրեն նոյեմբերին՝ հայտարարություններից չորս ամիս անց: Առայժմ մենք ոչինչ չենք ավելացնի այս գործակալության տարածած տեղեկատվությանը և պարոն Դոնահյուի խոսքերին:

Սերգեյ Շաքարյանց