Հունվարի 16-ը «Բիթլզ»-ի համաշխարհային օրն է

Այսօր՝ հունվարի 16-ին, երաժշտասերները նշում են բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենահայտնի երաժշտական խմբերից մեկի՝ Լիվերպուլի լեգենդար քառյակի՝  «Բիթլզի»-ի համաշխարհային օրը:

2001 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, հունվարի 16-ը նշվում է որպես «Բիթլզի»-ի համաշխարհային օր: Ամսաթիվը, իհարկե, պատահական չի ընտրվել: 1957 թվականի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվեց «The Cavern» ակումբը, որտեղ այն ժամանակ անհայտ երիտասարդ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին և Ջորջ Հարիսոնը սկսեցին իրենց ճանապարհը դեպի մեծ համբավ: Մի քանի տարի անց նրանց միացավ մեկ այլ ապագա «Բիթլ»-ը՝ Ռինգո Սթարը:

Ավելի ուշ՝ հունվարի 16-ին, տեղի ունեցավ «Բիթլզ»-ի պատմության մեկ այլ նշանակալի իրադարձություն՝ 1964-ի այս օրը «Cashbox» ամսագիրը «I Want To Hold Your Hand» երգին,  ընդամենը 10 օրվա ընթացքում սինգլի մեկ միլիոն վաճառքից հետո, շնորհվեց ամերիկյան հիթ-շքերթի առաջին տեղը:

«Բիթլզը» ութ տարի աշխատել է իր սովորական կազմով: Այս ընթացքում նրանք պաշտոնապես թողարկեցիլ են 13 ալբոմ, որոնցից յուրաքանչյուր երգը դառնում էր իսկական հիթ:

Խումբը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1963 թվականին՝ «Please Please Me» սինգլի թողարկմամբ: Մոլորակի վրա այդ պահից սկսվեց խելագարություն, որը ստացավ «Բիթլեմանիա» անվանումը: Խումբը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային երաժշտության զարգացման վրա: Նրանց օրինակին հետևեցին շատ հայտնի կոմպոզիտորներ և կատարողներ: Բացի այդ, «Բիթլզը» առաջինն օգտագործեց ձայնագրման և տեսահոլովակների արտադրության առաջամարտիկների մի մասը:

Ըստ Rolling Stone ամսագրի՝ «Բիթլզ»-ը բոլոր ժամանակների մեծագույն արվեստի գործիչների ցուցակի 1-ին հորիզոնականում է: 2015-ի դեկտեմբերին The Cavern-ը Լիվերպուլ քաղաքին հիմնադրման օրվա կապակցությամբ նվիրեց երաժիշտներին հուշարձանը, որը մարմնավորում էր լեգենդար երաժիշտներին, որոնք քայլում էին ջրի ափով: