ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն. «Փաստինֆո»

«Փաստինֆո»գրում է. «Արցախյան պատերազմում դավաճանության դրսևորումների, պայմանավորված պարտության, պատերազմի երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի կողմից զորահամալրումը դադարեցնելու ու մի շարք այլ աղմկահարույց բացահայտումների դեպքերի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով քննիչը դեռ չի կարողացել հարցաքննել Նիկոլ Փաշինյանին ու նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։

Ինչպես արդեն նշել ենք՝ տարբեր գործիչներ հնչեցրել են հենց նրանց անունները պատերազմի բացասական ելքի գործում ունեցած բացասական դերակատարման ու պատասխանատվության մասին, ավելին՝ պատերազմից հետո քայլեր են ձեռնարկվում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ուղղակի ցուցումով, որոնք ևս դարձվել են քննության առարկա, բայց նախաքննական մարմինն ակնհայտ է, որ ունի կաշկանդվածություն Նիկոլ Փաշինյանին ու նրա տիկնոջը հարցաքննելու հարցում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ առ այս պահը ՀՔԾ-ն չի հարցաքննել ոչ Փաշինյանին ու ոչ էլ կնոջը՝ ուղղակի կասկածի տակ դնելով քննության օբյեկտիվությունը։

«Փաստինֆո»-ն նաև կապ հաստատեց ՀՔԾ-ի հետ՝ պարզելու, թե, այդուհանդերձ արդյո՞ք վերջիններս հրավիրվել են հարցաքննության, որտեղից մեզ պատասխանեցին, որ տեղեկատվություն չեն տրամադրում իրենց մոտ քննվող քրեական գործերով հարցաքննվող անձանց վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հայտնի գաղտնալսումների գործով՝ քննչական կոմիտեին շուրջ 1,5 տարի պահանջվեց Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար, թեև ձայնագրության մեջ խոսվում էր նրա կողմից տրված ցուցումների մասին»։