Թրամփի «ֆեյսբուքյան» և «ինստագրամյան» էջերը արդեն հասանելի են

Դոնալդ Թրամփի «Ֆեյսբուքի» և «Ինստագրամի» սոցիալական հաշիվները վերականգնվել են վերջին արգելափակումից հետո:

Բոլոր վերջին գրառումները հանվել են «ֆեյսբուքի» հաշվից, քանի որ, ըստ սոցցանցի ադմինիստացիայի՝ Թրամփը համակրում է ցույցերը հրահրողներին:

Ավելի վաղ «Ֆեյսբուքը»  հայտարարել էր, որ Թրամփը սոցիալական ցանցեր մուտք չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել իր նախագահության լիազորությունների ժամկետը: Ըստ Մարկ Ցուկերբերգի՝ մեծ ռիսկեր կան, որ Թրամփը կօգտագործի իր սոցիալական ցանցերի հաշիվները՝ աջակիցներին դիմելու համար:

Հիշեցնենք, որ Հունվարի 6-ին  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքից հետո, քվեարկության արդյունքներից դժգոհ ամերիկացիները գրոհեցին Կապիտոլիումի տարածք: Բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է երկու մարդ, որոնցից մեկը ոստիկան է: Անկարգություններից բացի, այլ պատճառներով իրադարձությունների ընթացքում մահացել է ևս երեքը: Դրանից հետո Թրամփը արգելափակվեց սոցիալական ցանցերում: «Թվիթերի» նրա էջի մուտքը դեռ փակ է: