Եթե ինչ-որ մեկը մինչև հիմա բղավում է` «Նիկոլ վարչապետ», ուրեմն նա ողջունում է քոչվորների առաջնորդ Ալիևի գործողությունները

Ես գիտեմ միայն մի բան.

եթե ինչ-որ մեկը մինչև հիմա բղավում է` «Նիկոլ վարչապետ», ուրեմն նա չգիտակցելով, կամ միգուցե գիտակցաբար ողջունում է քոչվորների առաջնորդ Ալիևի` հայկական սրբավայրերը պղծելու քայլերը և գործողությունները։

Եթե ինչ-որ մեկը բղավում է` «Նիկոլ վարչապետ», ուրեմն նա չի տեսնում ոչ մի ողբերգություն այն բանի մեջ, որ հազարավոր հայեր զոհվեցին, գերի ընկան, անհետ կորան և այլն։

Եթե ինչ-որ մեկը գոռում է` «Նիկոլ վարչապետ», ուրեմն նա համաձայն է մոռանալ և ներել թուրք-ադրբեջանցի վայրենիներին` ում ձեռքերով գլխատվել են հայերը։

Եթե ինչ-որ մեկը բղավում է`»Նիկոլ վարչապետ», ուրեմն նա համաձայն է դառնալ թուրքի համար մատաղացու` ապագա անխուսափելի պատերազմում։

Եթե ինչ-որ մեկը գոռում է` «Նիկոլ վարչապետ», ուրեմն նա համաձայն է փոխել իր պատիվը, իր երեխաների ապագան, իր նախնիների մասին հիշատակը` Ադրբեջանի տարածքով անցնող երկաթգծի հետ։

Եթե ինչ-որ մեկը բղավում է` «Նիկոլ վարչապետ», ուրեմն նրան միևնույն է, որ թուրքը գրավել է Արցախի 75 տոկոսը և նախապատրաստվում է ներխուժել Հայաստան ։

Եթե ինչ-որ մեկը գոռում է` «Նիկոլ վարչապետ», ուրեմն նա համաձայն է դառնալ Հայաստանի և հայ ազգի վերջնական ոչնչացման համահեղինակ։

Սա զգացմունքային կարծիք չէ, սա այն իրականությունն է, որը ոմանք ուղղակի հրաժարվում են ընդունել և ընկալել, չնայած որ շատ լավ պատկերացնում են, թե ինչպես` Նիկոլ Փաշինյանը թքեց այն ամենի վրա, ինչի շնորհիվ մենք հազարամյակներ դիմակայել և դիմակայում էինք հազար ու մի զավթիչների և քոչվոր ցեղերի։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից