Փաշինյանը (Փաշաևը) պարզորոշ ու ցինիկորեն հասկացրել է, որ իր դավաճանական հարվածն ուղղված է հենց մեր պետականության ողնաշարի դեմ

Այն կոտրելու առումով նա մեր թշնամիների հետ գործում է լիովին ներդաշնակ

 

Հիշո՞ւմ եք «Ազգային ժողով» կոչվածում 2019թ. ապրիլի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի (Փաշաևի) արձագանքը լրագրողներից մեկի դիտարկմանը, թե դուք ղարաբաղյան հարցի բանակցությունները վերսկսում եք այն կետից, որտեղ կանգ էր առել Սերժ Սարգսյանը:

«Ոչ, ես այդ կետից չեմ սկսել,- հակադարձել է Նիկոլ Փաշինյանը (Փաշաևը):- Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից: Սա շատ կարևոր է»:

Դե, իհարկե, այն ժամանակ շատ քչերը կարող էին իմանալ կամ նույնիսկ կռահել, թե որն է Փաշինյանի (Փաշաևի) սեփական կետը, և ինչու է նա ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր կետից բանակցությունները սկսելը շատ կարևոր համարում:

Այո, այն ժամանակ շատ քչերը կարող էին իմանալ կամ նույնիսկ կռահել, որ այդ կետը նաև մեր արտաքին  թշնամիներինը` Ադրբեջանինը, Թուրքիայինը ու նրանց ետևում կանգնած աշխարհի գլոբալիստական կամ ջհուդամասոնական ուժերինն է, այսինքն` նրանց ուզածը:

Եթե շատ հակիրճ, ապա Փաշինյանի (Փաշաևի) «սեփական կետը» բանակցությունները տապալելու և թշնամուն պատերազմի դրդելու, ավելի ճիշտ, նրան պատերազմ սկսելու քաղաքական առիթը տալու կետն էր: Պատերազմ, որին թշնամին նախապատրաստվել էր, և որից վախենալու կամ զգուշանալու պատճառ չուներ, քանի որ պատերազմի ելքը կանխորոշված էր, այսինքն` նա նախապես շատ լավ գիտեր, թե Փաշինյանը դավաճանների իր թիմի հետ միասին ինչ պետք է չանի, որ պետք է աներ Արցախի, Հայաստանի պաշտպանության ու մեր հաղթանակի համար, և ինչ պետք է անի, որ չպետք է աներ Արցախի, Հայաստանի պաշտպանության ու մեր հաղթանակի համար:

Փաշինյանի (Փաշաևի)` բանակցությունները  «սեփական կետից» սկսելու աղետալի հետևանքները` Արցախի Հանրապետության տարածքի 73 տոկոսի կորուստ, հօգուտ թշնամու ՀՀ տարածքային ամբողջականության խախտում, տարածքային կորուստներ, բազմահազար զոհեր ու վիրավորներ, պետության կողմից գաղտնի պահվող, անորոշ քանակի անհայտ կորածներ ու գերիներ, միլիարդավոր դոլարների ռազմատեխնիկական, նյութական, տնտեսական կորուստներ, ավերածություններ, բարոյահոգեբանական ծանրագույն վիճակ Արցախում և Հայաստանում, խարխլված, կարելի է ասել այլևս գոյություն չունեցող ազգային անվտանգություն, կորստյան եզրին գտնվող պետականություն, կործանման եզրին գտնվող պետություն, թերևս բոլորիս են հայտնի:

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ գերագույն գլխավոր ստախոսը, մանիպուլյատորը, «մուտիլովչիկը», սադրիչը, ինտրիգանը, բանսարկուն, պետական դավաճանը, սակայն, դեռ չի բավարարվել ու հանգստացել, մեր ժողովրդին կարծես ձեռք առնելով, ս. թ. հունվարի 14-ին, ՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստի ընթացքում ասել է` «Երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար, պետք է կառավարման նոր որակ բերել գործադիր մարմին»:

Քանի որ Փաշինյանի (Փաշաևի)` բանակցությունները սեփական կետից սկսելու դառը և աղետալի հետևանքները տեսել ենք արդեն, հասարակության համար գոնե հիմա արդեն դժվար չէ կռահել ու հասկանալ գործադիր մարմին կառավարման նոր որակ բերելու նրա մտադրության հետևանքները, դա լինելու է մեր երկիրը ճգնաժամի մեջ էլ ավելի թաղելը և կառավարման փոխարեն քաոս ունենալը:

Ի դեպ, Փաշինյանը (Փաշաևը) դրա նախօրեին` հունվարի 13-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում պարզորոշ ու ցինիկորեն հասկացրել է, որ իր դավաճանական հարվածն ուղղված է հենց մեր պետականության ողնաշարի դեմ, քանզի հայտարարել է` «Սյունիքը մեր պետականության ողնաշարն է»:

Փաշինյանը (Փաշաևը) մեր պետականության, պետության համար Սյունիքի ռազմավարական կարևորության առումով, իհարկե, ճիշտ է ասում, բայց, բնականաբար, հարց է առաջանում` դրա համա՞ր է Շուռնուխի մի մասը դավաճանաբար, ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կոպտագույն խախտմամբ տրվել Ադրբեջանին` առաջացնելով անվտանգային լրջագույն խնդիրներ… Դրա համա՞ր է Գորիս- Կապան ավտոճանապարհի շուրջ 4 կիլոմետրանոց մի հատված վաճառվել կամ նվիրաբերվել թշնամուն… Դրա համա՞ր են Գորիսը, Որոտանն ու Շուռնուխը, ինչպես նաև այլ բնակավայրեր իրար միավորող ճանապարհի տարբեր հատվածներ անցել Ադրբեջանի վերահսկողության ներքո…

Միայն Փաշինյանը (Փաշաևը) չէ, որ գիտե Սյունիքի` մեր պետականության ողնաշարը լինելու մասին, Ադրբեջանն ու Թուրքիան էլ դա հրաշալի գիտեն ու Նիկոլից ստանում են իրենց ուզածը, Փաշինյանը (Փաշաևը) մեր պետականության ողնաշարը կոտրելու առումով նրանց հետ գործում է լիովին ներդաշնակ:

 

Արթուր Հովհաննիսյան