Ադրբեջաներենով խոսացող չորս տղամարդիկ Երևանում, «SAS Food Court»-ի մոտ նստել են «Նիսսան» մակնիշի մեքենան ու հեռացել

Քիչ առաջ «Ազգային Վերահսկողության Համակարգ»-ի համակարգող խորհրդի անդամ Արթուր Գրիգորյանից ստացած ահազանգի համաձայն, ինքն իր ընկերների հետ միասին Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «SAS Food Court»-ի մոտ այսօր` հունվարի 15-ին, ժամը 17:20-17:30-ի սահմաններում նկատել է ադրբեջաներենով խոսացող չորս տղամարդկանց, որոնցից մեկը եղել է երիտասարդ, մյուս երեքը` միջին տարիքի: Նրանցից երկուսը «SAS Food Court»-ից կատարած գնումներով դուրս են եկել այնտեղից ու մոտեցել դրսում կանգնած մյուս երկուսին:

Միջին տարիքի տղամարդկանցից մեկն ակնոցներ է կրել: Որոշ ժամանակ իրար հետ խոսելուց հետո նրանք նստել են 35 FT 910 համարանիշով (Հայաստանում գրանցված) «Նիսսան» մակնիշի, սպիտակ գույնի ավտոմեքենան և հեռացել անհայտ ուղղությամբ: Ընդ որում, հիշյալ ավտոմեքենան վարել է ադրբեջաներենով խոսացողներից մեկը: Սպասում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայության պարզաբանմանը` ո՞ր պետության քաղաքացիներն են նրանք…