Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին

Ռուսաստանն ամեն կերպ ողջունում է ադրբեջանցի և հայ հասարակական գործիչների կողմից եկող հումանիտար բնույթի նախաձեռնությունները։ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ամեն կերպ ողջունելու ենք ադրբեջանական և հայ մտավորականության միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների կողմից համատեղ մարդասիրական միջոցառումների անցկացումը: Մեր կարծիքով, այդպիսի նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգուտ են բերում ադրբեջանցի և հայ ժողովուրդներին, և սկզբունքորեն, Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին: Ուստի Ռուսաստանի Դաշնությանը  անշուշտ, կաջակցի այդպիսի մարդասիրական գործողություններին,  եթե Բաքուն և Երևանը ցուցադրեն անկեղծ տրամադրություն՝ այս ուղղությամբ շարժվելու համար», – ասել է Զախարովան։