Հասկանալի է դառնում, թե ինչու Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալիս հողատուին հրաժարական տալ

Հայաստանում 2018-ի «գունավոր հեղափոխության» իրական նպատակներն են եղել.

Ապազգային իշխանության ձևավորում։

Արցախյան խնդրի հակահայկական լուծում։

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն։

Այս ամենի արդյունքում «իզմեր» չունեցող, իսկ իրականում ապազգային «խունտան» քանդեց ազգային ինստիտուտները,հանձնեց Արցախը, իրականացնում է թուրքերի դարավոր երազանքը՝ Սյունիքով ճանապարհ տալով թուրքերին և իր «մարիոնետների» կողմից լծվել է հակառուսական քարոզչությանը՝ նպատակ ունենալով ազգային աղետի մեղավորությունը բարդել Ռուսաստանի վրա։ Այն Ռուսաստանի, որի միջնորդությունն  արհամարհելով, «խունտայի» պարագլուխ հողատուն հրաժաժարվեց հոկտեմբերի19-20-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկությունից։

Դա էր պատճառը, որ պատերազմի առաջին օրերին հողատուն հրաժարվում էր ռուս խաղաղապահների հարցի քննարկումից և նույնիսկ Թուրքիայի,այլ ոչ թե Ռուսաստանի  հետ բանակցելու կոչեր հնչեցնում։

Իմ համոզմամբ, եթե նոյեմբերի 9-ին չլիներ Ռուսաստանի կտրուկ միջամտությունը դադարարեցնելու պատերազմը, ապա «ծրագրի» համաձայն թուրքերին էր հանձնվելու նաև Արցախի մնացած հատվածը։

Հետևաբար հասկանալի է դառնում, թե ինչու Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալիս հողատուին հրաժարական տալ։

Պատասխանը պարզ է. որպեսզի ավարտին հասցնեն իրենց պանթոուրքիստական ծրագրերը՝ Հայաստանը դարձնելով թուրքական վիլայեթ։

Հ.Գ. No pasaran

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից