Ձայն հայրենյաց (տեսանյութ)

Որպես փրկության լծակ՝ հայ մտավորականները ստեղծել են մի նախաձեռնություն, որը կոչվում է «Ձայն հայրենյաց»:

Տաղավարում հյուրընկալվել են նախաձեռնության հիմնադիրներից՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս Սերժ Սրապիոնյանը, մշակութային գործիչ Սամվել Հարոյանը:

Նժդեհի դիտարկմամբ՝ հայի համար մտավորական է ամեն ուսյալ մարդ, հենց սրանում է նրա աղետալի սխալը: Ուսումը, կրթությունը, գիտական պաշարն անհրաժեշտ են, բայց ոչ բավարար՝ համարվելու ճշմարիտ մտավորական:

Ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներ՝ անկախությունը, տարածքային ամբողջությունը, ինքնիշխանությունը մեր գոյության ապահովման կարևոր պայմաններն են, որոնք վտանգված են, գործընթացը շարունակվում է, և այն կանխելու համար անհրաժեշտ է ժամ առաջ ձերբազատվել այս վարչակազմից;

Նախաձեռնության առաջնային նպատակը հանրային կարծիք ձևավորելն է:

Մանրամասները՝ տեսանյութում