Ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի համար տխուր հետևանքներ կունենա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, արևելագետ Արարատ Կոստանյանը

Հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են նոյեմբերի 9-ի հանձնման և պարտության հայտարարության իններորդ դրույթը կյանքի կոչելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները։ Ըստ այդմ նախատեսվում է ապաշրջափակել Հայաստանի և ադրբեջանի կողմից այդ երկու պետությունների և Նախիջևանի ճանապարհները՝ տնտեսական ուղիներ ձևավորելու նպատակով։ Ի՞նչ հեռանկարներ կբացվեն կամ ռիսկեր կստեղծվեն Հայաստանի համար այդ իրողություններում, և կփոխվի՞ արդյոք տարածաշրջանի երկրների քաղաքական կշիռը տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման դեպքում։

Ո՞վ կշահի ճանապարհների ապաշրջափակման ծրագիրը կյանքի կոչելուց։ Հայաստանն այդքան տնտեսական ներուժ ունի՞ ադրբեջանին և Թուրքիային առաջարկ անելու համար։

Հաղորդման հյուրը զուգահեռներ անցկացրեց Սիրիայի, Թուրքիայի հարաբերությունների և Հայաստանին այսօր պարտադրվող ծրագրերի միջև՝ ասելով, որ ամեն ինչ կարող է բախումներով ու պատերազմով ավարտվել։ Սիրիայում ևս Թուրքիան մի կողմ դրեց տնտեսական ձեռքբերումները և ռազմատենչությունը նախընտրեց։

Մանրամասները՝ տեսանյութում