Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի եռակողմ բանակցությունները փաստացի թիրախավորել են Հայաստանը, Հնդկաստանը և Կիպրոսը․ Աշոտյան

Այսօր Իսլամաբադում տեղի է ունեցել Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում ընդունված հռչակագիրը վերաբերում է նաև Արցախին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմեն Աշոտյանը։

«Երեք կողմերը միմյանց փոխադարձ աջակցությունն են վերահաստատել Արցախի, ինչպես նաև Քաշմիրի և Արեւելյան Միջերկրականի հարցերում։

Փաստացի թիրախավորվել են Հայաստանը, Հնդկաստանը և Կիպրոսը։

Հռչակագիրը խրախուսելու է նաև փոխադարձ տնտեսական ներդրումները։

Տվյալ հռչակագրով հայտարարված նման բացահայտ դիրքորոշումները վկայում են ոչ միայն պանթուրքիզմի և նեոօսմանիզմի, այլև պանիսլամիզմի պրոյեկտների զարգացման նոր վտանգավոր մակարդակների մասին։

Վերջին պատերազմում մեր դեմ կողք կողքի մասնակցած այդ պետությունները փաստացի ստացել են իրենց ռազմական ավարը և հավակնում են առավել ընդարձակ ազդեցության, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի դեմ։

Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում։

Իսկ մենք դեռ դավաճան ստահակին դուրս չենք նետել իր աշխատասենյակից, որ փորձենք փրկել Հայաստանը»,- գրում է Աշոտյանը։