«Հայաստան» հիմնադրամը պետք է ոչ թե Ամանորի միջոցառումներ ֆինանսավորի, ոչ թե կառավարության ծախսերը հոգա, այլ փախստականների համար տներ կառուցի ու լիքը ուրիշ բան անի․ Կարեն Վրթանեսյան

Կարդում եմ. «Հայաստան» հիմնադրամն Ամանորի միջոցառումներ է անցկացրել Երևանի, մարզերի 1000-ից ավելի երեխայի համար»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր իրագործելու համար։ Գորիս–Ստեփանակերտ մայրուղի, Վարդենիս–Մարտակերտ մայրուղի, ջրամատակարարում, գյուղատնտեսական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և այլն, և այլն։

Իհարկե, եղել են նաև սոցիալական ծրագրեր, բայց հիմնականում այսպես կոչված «հատուկ ծրագրեր» էին դրանք, երբ բարերարը հատուկ ասում էր, որ ուզում է, օրինակ՝ ֆինանսավորել այնինչ բուհի 10 լավագույն ուսանողի կրթաթոշակ։

Պատերազմից հետո ավիրված երկրում «Հայաստան» հիմնադրամը պետք է ոչ թե Ամանորի միջոցառումներ ֆինանսավորի, ոչ թե կառավարության ծախսերը հոգա, այլ, մաման գմփա, փախստականների համար տներ կառուցի ու լիքը ուրիշ բան անի։

Սրանց ուղեղն այդպես էլ պիառ-«բարեգործության» մակարդակից չբարձրացավ։

Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։