ԵԿՄ ղեկավարությունը պետք է զերծ մնա այս իշխանություններից և գործի իրական երկրապահի ոգով․ Շահե Աճեմյան (տեսանյութ)

ԵԿՄ ղեկավարություն, վարչությունը պետք է իրենց թոթափեն այսօրվա իշխանություններից ու անցնեն իրական երկրապահի ոգով, հայրենիքի շահից ելնելով գործունեության։ ԵԿՄ-ն կվերականգնի իր դերակատարությունը և կկարողանանք երկիրն այս վիճակից հանել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում  ասաց ԵԿՄ անդամ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանը:

Ըստ նրա՝ ԵԿՄ-ում լծակ ունեցողները դժբախտաբար «գույն» փոխողներ են:

«Այնքան ենք գույն փոխել, այս օրն են: Եթե մարդ հաստատուն մնա իր սկզբունքներին, ԵԿՄ-ն էս օրը չէր ընկնի: Ես սիրում եմ Երկրապահը, ուզում եմ նախկին փառքը վերականգնի, ցավոք սրտի եմ ասում, էսօր ես ոտք չեմ դնում ԵԿՄ: Իմ ընկերները, ում հետ հաց եմ կիսել, զենք եմ բռնել, եղել է մի պահ, որ ինձ ասել են՝ քիչ խոսա, քեզ կխփենք, տունդ էլ գիտենք, տեղդ էլ: Այսպիսի բաներ են դուրս տվել: Նիկոլի պատճառով, այօրվա իշխանության պատճառով ինձ սպառնացել են»,-ասաց նա:

Շահե Աճեմյանի խոսքով ՝ այօրվա իշխանությունները քանդեցին թե՛ բանակը, թե՛ ԵԿՄ-ն:

«Իշխանափոխություն եղավ, Մանվելին ձերբակալեցին, եկավ Սասուն Միքայելյանը, ի՞նչ ասեց, ասեց հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան մեր հաղթանակը»,-ասաց նա:

Շահե Աճեմյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին բերել են գործակալական ուժերը՝ Հայաստանը, Արցախը քանդելու համար, ու հիմա իրենց ծրագիրը հաջողությամբ կատարում են, մեզանից խլում են մեր հաղթանակը, մեր երեխաներին:

Մանրամասները՝ տեսանյութում։