Հիմա մեզ ոչինչ չի միավորում, չկան չհեղինակազրկված ինստիտուտներ, պատկերացումներ ու նպատակներ․ քաղաքագետ

«Դեգրադացիա» բառն առաջացել է լատիներեն gradior’ քայլել բառից, որի առջեւ դնելով de նախածանցը, ստանում են քայլել ետ, ետընթաց, իջնել ներքև իմաստները։

Սակայն Դեգրադացիան ևս մի դիպուկ նկարագրություն ունի – օրգանիզմի պարզեցում, պրիմիտիվացում։ Օրինակ, կենսաբանության մեջ – օրգանիզմի բջիջների քայքայում եւ նրանց միջեւ եղած կապերի փլուզում։

Մինչեւ 2018 թվականը Հայաստանի դեգրադացիան թաքնված բնույթ ուներ։ Թաքնված չի նշանակում, որ մենք չէինք կռահում այդ գործընթացի առկայության մասին, այլ այն, որ այնուամենայնիվ կենտրոնաձիգ ուժն դեռ ավելի ուժեղ էր, կան կենտրոնախույսը ու հանրության բջիջները դեռ միասնական էին գոնե բացասական գործընթացների դեմ պայքարելու գործում։

2018-ից հետո Դեգրադացիան թափ հավաքեց, որովհետև իշխանության եկած Դեգրադացված նոր բջիջները սկսեցին քայքայել բոլոր ինստիտուտներն և ավանդական-իներցիոն բոլոր հնարավոր պատկերացումները։

Հիմա մեզ ոչինչ չի միավորում, չկան չհեղինակազրկված ինստիտուտներ, պատկերացումներ ու նպատակներ։

Սա էր 2018-ին սկսվեց արդեն արագացված դեգրադացիոն գործընթացը։ Տեսեք «հեղափոխականներին» ու նրանց առաջնորդին, դրանք մտքի, պետականության զգացողության, պատասխանատվության պարզունակեցման նմուշներ են և որքան երկար ժամանակ դրանք մնան, դեգրադացիան կարող է անդառնալիության նշաձողը հատի։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։