ՀՀ ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը դուրս է եկել համակարգից և միացել վարչապետի հրաժարականի պահանջին

ՀՀ ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը դուրս է եկել համակարգից եւ միացել վարչապետի հրաժարականի պահանջին:

Նա գրել է. «Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական–քաղաքական իրավիճակը, դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին»: