Քերի Քավանո․ Անհանգստացնող է, որ Ալիևը գործում է այնպես, կարծես ԼՂ հակամարտությունը լուծված է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ թվիթերյան իր էջում գրել է

«Եռակողմ հանդիպման դրականն այն է, որ Պուտինը պարտավորվել է աշխատել Ղարաբաղի հարցով: Անհանգստացնողն այն է, որ Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է:

Դա այդպես չէ, առանցքային խնդիրները մնում են։ Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ կայուն խաղաղության և բարգավաճման հիմք ստեղծելու համար»։