ՌԴ ՊՆ մասնագետները Արցախում երեք բլոկ-մոդուլային քաղաքներ են կառուցել

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մասնագետները Ստեփանակերտում, Գետավան և Քարաքենդ բնակավայրերում կառուցել են երեք բլոկ-մոդուլային քաղաքներ, որոնցում արդեն տեղակայված են խաղաղապահ զորախմբի շուրջ 400 զինծառայողներ: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս պահին տարածք է պատրաստվում ևս հինգ ավանի կառուցելու համար։ Ընդհանուր առմամբ այդ ավաններում ավելի քան 540 մարդ է տեղավորվելու։ Այս մասին գրում է ՌԴ խաղաղապահների Peacekeeper թելեգրամյան  ալիքը:

Հանձնարարված խնդիրների հաջող կատարման համար անհրաժեշտ է ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ: Այդ նպատակով նման քաղաքները գերազանց աշխատանք են կատարում, որը ներառում է անհրաժեշտ ամեն ինչ:

https://t.me/RUS_peacekeeper/496