ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Թրամփին պաշտոնանկ անելու բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին բանաձևն ընդունվեց 232 կողմ և 197 դեմ ձայներով: Թրամփին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել են նաև 10 հանրապետական օրենսդիրներ: Խոսքը հանրապետականներ Դեն Նյուհաուսի (Վաշինգտոն), Ջոն Կատկոյի (Նյու Յորք), Ջեյմի Հերրերա Բեիթլերի (Վաշինգտոն), Ադամ Քինցինգերի (Իլինոյս), Ֆրեդ Ափթոնի (Միչիգան), Լիզ Չեյնիի (Վայոմինգ), Փիթեր Մեյերի (Միչիգան) մասին է, որոնց անունները հրապարակվել էին ավելի վաղ:

Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին քվեարկել են նաև հանրապետականներ Էնթոնի Գոնսալեսը (Օհայո), Թոմ Ռայսը (Հարավային Կարոլինա) և Դեյվիդ Վալադաոն (Կալիֆոռնիա):