Վերջին 106 տարիների ընթացքում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչությունը ենթարկվել է 3 ջարդերի (տեսանյութ)

Վերջին 106 տարիների ընթացքում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչությունը ենթարկվել է 3 ջարդերի՝ 1905, 1918 և 1990 թթ.: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ-ը: Նախապես ծրագրված այս վայրագությունները խլեցին շուրջ 30 000 մարդու կյանք: Ինչի հետևանքով Բաքվում դարեր շարունակ ապրած և երբեմնի հոծ հայ բնակչությունը բնաջնջվեց կամ հարկադրաբար հեռացավ, իսկ հայկական հետքն ամբողջությամբ արմատախիլ արվեց: