Սա պարտություն չէ, սա դավաճանություն է. Փաշինյանը վաճառել է Լեռնային Ղարաբաղը. գինը հայտնի է. Սեմյոն Բաղդասարով

Ռուսաստանաբնակ հայտնի քաղաքագետ և վերլուծաբան Սեմյոն Բաղդասարովն իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և նշել, որ Ղարաբաղյան վերջին պատերազմում տեղի ունեցածը ոչ թե պարտություն էր, այլ դավաճանություն:

«Պարոն Փաշինյանը դավաճանել և վաճառել է Լեռնային Ղարաբաղը: Եվ ոչ միայն Արցախը:

ԱՄՆ-ը վաղուց է ցանկանում Զանգեզուրով ուղիղ «միջանցք» ստանալ՝  Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից գազի և նավթի խողովակաշարային համակարգ ստեղծելու համար: Այս ամենը վկայում է այն մասին, որ Փաշինյանը վաճառել է Լեռնային Ղարաբաղը: Գինը հայտնի է»,-գրել է Բաղդասարովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։