Հայկ Սարգսյանը «ախրանա» է կանգնում Ջհանգիրյանին (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որին «Իմ քայլը» խմբակցությունն ուզում է առաջադրել ԲԴԽ անդամի թեկնածու, լրագրողների մի քանի հարցի պատասխանելուց հետո փորձեց հեռանալ, սակայն լրագրողները շարունակեցին հարցել տալ՝ միաժամանակ քայլելով  Ջհանգիրյանի կողքով:  «Իմ քայլը»  խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը (հանրությանը հայտնի «Շիշ բռնողը») փորձեց բռնել Yerevan.Today-ի լրագրողի ձեռքից՝ խոչընդոտելով նրան:

Հ. Սարգսյանը նշեց, թե լրագրողները բոլորով հետապնդում էին Գագիկ Ջհանգիրյանին:

«Երբ որ ես սկսեմ հետապնդել ձեզ, ամբողջ հանրությունն ահավոր կուրախանա: Դեռևս, ցավոք սրտի, չեմ սկսել ձեզ հետապնդել»,- ասաց պատգամավորը՝ դիմելով լրագրողին: