Հայաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակվել է 485 մարդ, մահացել՝ 10

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, հունվարի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163128 դեպք, որոնցից 151246-ն` առողջացած, 2951-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8216 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 613908 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ունենք 644 առողջացած և մահվան 10 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 715 է: