Արցախ է վերադարձել 146 փախստական (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները ևս մեկ անգամ ապահովել են փախստականների անվտանգ վերադարձը նրանց բնակության վայրեր: Մարդիկ Հայաստանի Հանրապետության տարածքից վերադարձել են Լեռնային Ղարաբաղի իրենց տները:

Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 146 փախստական: Այս մասին տեղեկացնում է ռուս խաղաղապահ զորակազմի Peacekeeper թելեգրամյան ալիքը:

Ընդհանուր առմամբ 48 840 փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական ​​բնակության վայրեր:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շուրջօրյա ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

https://t.me/RUS_peacekeeper/493