Ինչո՞ւ անտեսվեցին ռազմագերիները, Ալիևը նրանց որպես ճնշման միջո՞ց է պահում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Երեկ Մոսկվայում կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ընդունվեց համատեղ հայտարարություն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման համար։ Կձևավորվի աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ. հունվարի 30-ը, ինչի հիման վրա կկազմվի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնեցված այլ ուղղություններ: Ի՞նչ այլ ուղղությունների մասին է խոսքը և ինչո՞ւ դրանք չեն հրապարակվել մամուլի ասուլիսի ժամանակ կամ տարածած հաղորդագրությամբ։

Մինչև Մոսկվա մեկնելը Նիկոլը գրառում էր կատարել, թե հարց է բարձրացնելու հայ ռազմագերիների մասին, և այդ հարցը լուծելուց հետո միայն այլ հարցեր կքննարկվեն։ Սակայն ռազմագերիների թեման միայն մակերեսորեն է շոշափվել, և հարցն այդպես էլ չի լուծվել։

Հանդիպման ժամանակ շոշափվել է նաև Արցախի կարգավիճակի հարցը, ինչին Ալիևը պատասխանել է, թե այդպիսի օրակարգ չկա, Արցախի կարգավիճակի խնդիր այլևս գոյություն չունի։ Ի՞նչ էր ակնարկում ադրբեջանի նախագահը։

Ի՞նչ տնտեսական զարգացման հեռանկարներ կբացվեն Հայաստանի համար նոյեմբերի 9-ի իններորդ կետի դորւյթներն իրականացնելու դեպքում։ Արսեն Բաբայանը համոզված է, որ այդ կետն ամենևին չի բխում Հայաստանի շահերից, Հայաստանը դրանից ոչ թե կշահի, այլ լրջորեն կտուժի բոլոր առումներով՝ տնտեսական, անվտանգային, մանավանդ որ երրորդ կողմի կողմից ճանապարհների վերահսկման հարց չի քննարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում