Իմ սիրելի´ ժողովուրդ, սա քո արժանապատվության կռիվն է․ Գևորգ Գևորգյան

Չեմ համակերպվելու այս արհավիքի հետ, չեմ համակերպվելու համազգային ցասումի բացակայության հետ, չեմ համակերպվելու հայրենադավ նիկոլիզմի հետ։ Պայքարել ու պայքարելու եմ թշնամու դեմ։

Սա է Ազգի հավաքական գիտակցության պահանջը։ Սա է մեր ուժը, երբեք չհանձնվել, մինչև վերջին շունչը պայքարել, հաղթել։ Այս թրքաբարո ոչինչին և իր սպասակու պատգամավորներին պետք է կանգնեցնել իրավական պատասխանատվության առջև, նրանք Հայաստանը վերածում են կցորդի։

Եղբա´յրս, քույ´րս, հարևա´նս, ընկե´րս, ազգակա´նս, մինչև մեծ թուրանի այս հարճերին չհեռացնենք ու չդատապարտենք, քո ամեն օրը նոր հայրենադավություն է բերելու, տնտեսական զարգացման և գերիների փոխանակման պատրվակով, ինչպես քիչ առաջ Մոսկվայում, ասաց թրքակենտրոն մարիոնետը։

Իմ սիրելի´ ժողովուրդ.

Սա քո արժանապատվության կռիվն է։

Սա քո ներկայի ու ապագայի կռիվն է։

Սա քո լինել, չլինելու կռիվն է և դու իրավունք չունես պարտվելու։

Իրավունք չունե´ս պարտվելու, այս թուրքի լամուկին։

Լսու՞մ ես, ոտքի կանգնիր վերքերիդ ցավին դիմանալով։

ՀԱ´Յ, դու համազգային զարթո´նք ապրող գեն ես….

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից։