Հադրութի, Սղնախի և Ջաբրայիլի ուղղություններից այսօր հայտնաբերվել է 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին. ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների արդյունքում այսօր՝ հունվարի 11-ին, Հադրութի, Սղնախի և Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Թադևոսյանը նշեց, որ քաղաքացիական անձի մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից. «Տղամարդ է, հարազատները նրա մարմինը ճանաչել են»։