Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի հարցը մնում է չկարգավորված հարցերի շրջանակում. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ չի լուծվել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Մոսկվայում կայառացած եռակողմ հանդիպման ավարտին նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի, այս հակամարտությունը դեռևս կարգավորված չէ: Իհարկե, մեզ հաջողվել է ապահովել հրադադարը, սակայն դեռ շատ հարցեր կան, որոնք մենք պետք է լուծենք: Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն է»,- ասել է Փաշինյանը:

Վերջինս հավելել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես՝ ստատուս-քվոյի որոշման հարցով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի զարգացման վերաբերյալ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները եղել են բացառիկ կարևոր և արդյունավետ: