Երազանքը վերացական չէ, այն կառուցվում է քարը քարին դնելով․․․

Ընկճվածությունը, նեղվածությունը, դժբախտությունը, խեղճությունը, հուսահատությունը, հուսալքությունը, ամոթը, որբությունը, հայրենազրկվածությունը․․. այս ամենը ինձ ճնշում են օրվա բոլոր 24 ժամերին և յուրաքանչյուր ժամի բոլոր 60 րոպեներին և դրանց յուրաքանչյուր 60 վայրկյաններին․․. Բոլորիդ պես ես էլ կորցրել եմ քունս, մտքերս, ոգիս, հոգիս, սիրտս, արյունս․․. Հա, նույնպես ընկճված եմ, խեղճացած, որբացած և տնավեր․․․․

Սիրելի իմ հայեր, մաքրամաքուր հայեր, ազնիվ արյամբ, ազնիվ հիշողությամբ և արժանապատվությամբ, խելքով հայեր, իմ ժողովուրդ․․․․

Ես հասկացա, որ ընճվելը մեզ ավելի ու ավելի խորը կթաղի մթության և խավարի մեջ․․.

Ես հասկացա, որ մեզ չի սազում հուսալքությունը․․.

Չի սազում, դա մերը չէ․․.

Մենք պարտավոր ենք, կարող ենք և պետք է լինենք ուժեղ, անկոտրում, հզոր, արժանապատիվ, մենք իրավունք չունենք մոռանալ, որ ՀԱՅ ենք, որ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ, մեր պատմությունը, մեր պատմական հայրենիքը, մեր հայկական բնավորությունը մեզ չեն լքել։

Էդ էլ հո չի տվել թուրքին, կուզեր, բայց, չի կարող․․. Դա մեր աարյան մեջ է․․.

Ուրեմն, իմ հարազատներ, մեզ թափ տանք, ոտքի ելնենք և համախմբված, հավատով և խելքով կառուցենք մեր ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ․․․ ՀԱՅԸ ոնի երազանք․․.

Կարող ենք այն իրականություն դարձնել․․․

Եթե ամեն ինչ կորած չէ, ուրեմն ոչինչ կորած չէ․․.

Ետ կբերենք, պետք է մեկ բան՝

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏ ,ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՁԳՏՈՒՄ․․․ Հավատացեք՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ԿԴԱՌՆԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ․․. Հավատացեք և կտրվի․․. Էդ էլ ես չեմ ասում, բայց՝ հավատում եմ․․.Դուք նույնպես հավատացեք, հավատանք միասին․․․Եվ՝ անցնենք գործի․․․

Երազանքը վերացական չէ, այն կառուցվում է քարը- քարին դնելով, ուրեմն՝ ի գործ․․ 

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից