Սոթքի հանքն այս պահին գործում է սահմանափակ ծավալներով. ՏԿԵՆ

Սոթքի հանքն այս պահին գործում է սահմանափակ ծավալներով: Tert.am-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է ՏԿԵ նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը: Այլ մանրամասներ մամուլի քարտուղարը չի հայտնել:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ին Արմինե Մուրադյանը փոխանցել էր, որ հանքն այդ պահին փակ է և բանակցություններ են ընթանում: Նա նշել էր, որ հստակ չէ, թե որքան կշարունակվեն բանակցությունները, քանի որ խնդիրը դեռ կարգավորման փուլում է։  «Բանակցությունը միջգերատեսչական տիրույթի հարց է, հետևաբար ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- ասել էր նա:

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերին պարզ դարձավ, որ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կանցնի հայկական կողմին, կիսով չափ ադրբեջանական կողմին: Սահմանազատումները տեղի են ունեցել GPS-ի միջոցով: