Իրանը Ռուսաստանից և Հնդկաստանից կգնի 2 միլիոն դեղաչափ COVID-19-ի դեմ պատվաստանյութ

Իրանում արտադրված կորոնավիրուսի պատվաստանյութը ավելի հուսալի է, քան շատ արտասահմանյան պատվաստանյութեր, բայց քանի որ դրա արտադրությունը ժամանակ է պահանջում, Առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը Հնդկաստանից, Չինաստանից կամ Ռուսաստանից մոտ երկու միլիոն դեղաչափ պատվաստանյութ կգնի մինչ նոր իրանական տարի (սկսվում է մարտի 21-ից 2021թ.):

Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի բժշկական խորհրդի նախագահ Մոհամադ Ռեզա Զաֆարգանդին:

«Pfizer և Moderna պատվաստանյութերը երբեք Իրանի օրակարգում չեն եղել բարձր գնի, տրանսպորտային խնդիրների և սառը շղթայի պատճառով, բայց մենք կարող ենք գնել AstraZeneca պատվաստանյութը, որն արտադրվում է Շվեդիայում, ուսումնասիրվել է միայն Օքսֆորդում և կարող է պահվել Իրանում: AstraZeneca-ի հետ պայմանագրով այլ պատվաստանյութեր են արտադրվում նաև Հնդկաստանում, Չինաստանում և Ռուսաստանում, և օրակարգում են պատվաստանյութերի ձեռքբերումը տարբեր աղբյուրներից», – ասել է Զաֆարգանդին:

«Առողջապահության նախարարության տվյալներով, մինչև նոր տարի տարբեր աղբյուրներից կներկրվի մոտ երկու միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութ»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրում պատվաստանյութեր արտադրելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: