Նիկոլն իրավունք չունի՛ բանակցել Հայաստանի, հայ ժողովրդի անունից (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Աննա Աբրահամյանն է

Հայաստանը, հայ ժողովուրդը 2021 թվական մուտք գործեց լրջագույն մարտահրավերների առաջ կանգնած, որոնք ուղղակիորեն վտանգում են մեր գոյությունը:

Կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումով ոմանց թվաց, թե խաղաղություն է հաստատվելու, բայց նոյեմբերի 9-ից հետո և՛ զոհված զինվորներ ունենք, և՛ թշնամու կողմից գերեվարվածներ, և՛ իշխանությունը շարունակում է տարածքներ զիջել թշնամուն:

Երեք ամիս է անցել խայտառակ պարտությունից, բայց դավաճանը հեռացված չէ երկրի ղեկավարի պաշտոնից․ աշխարհը զարմացած է, իսկ հայկական գյուղեր ելումուտ անող ադրբեջանցիները բարևերն են ուղարկում Փաշինյանին․․․

Հայաստանն իրականում չունի իշխանություն, Փաշինյանին մերժում են բոլորը, բայց իշխանության ղեկն ամեն կերպ իր ձեռում պահող անձն իրեն իրավունք է վերապահում հանդես գալ հայ ժողովրդի անունից, իրավունք է վերապահում բանակցել ու փաստաթուղթեր ստորագրել:

Այսօր Մոսկվայում սպասվում է եռակողմ հանդիպում, ու հայության մոտ կա մեծ մտավախություն, որ Փաշինյանը կստորագրի մի փաստաթուղթ, որով Հայաստանի դռները կբացի Թուրքիայի ու Ադրբեջանի պանթուրքիստական ծրագրերի առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում