Այսօրվա Թուրքիան նույնը չէ, ինչ 2000 կամ 2016 թվականներին. Հունաստանի ԱԳ նախարար

Անկարայի հետ անմիջական շփումներին ընդառաջ՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Ekathimerini-ին տված հարցազրույցում ասել է, որ Աթենքը կառուցողական դիրքորոշում կունենա` շեշտելով, որ իրեն անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիան ոչ 2000-ականների սկզբի երկիրն է, որն ուներ եվրոպական հավակնություններ, ոչ էլ 2016-ի, որը ներգրավված էր բանակցություններում։

«Բացի Անկարայից՝ ոչ ոք չի կարող որոշել նրա անունից նոր ընթացքի փոփոխություն կատարել»,- ասել է Դենդիասը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և նրա հույն գործընկեր Դենդիասը պայմանավորվել էին 2020-ի հոկտեմբերին հետախուզական բանակցություններ վարել Միջերկրական ծովի արևելյան ածխաջրածնային ռեսուրսների շուրջ:

Դենդիասը նշել է, որ բանակցությունների օրակարգի միակողմանի փոփոխությունը նշանակում է այդ շփումները «խափանելու փորձ»: