Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն«,– գրել է խոսնակը։