Ռումբերի վնասազերծում կկատարվի Մարտակերտում, Ճանկաթաղում, Խնածախում և Այգեստանում. ԱԻՊԾ

Սակրավորական ջոկատների կողմից Արցախի տարածքում չպայթած զենք-զինամթերքի և վտանգ ներկայացնող այլ ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտարարությւն է տարածել Արցախի ԱԻՊԾ-ը:

«Տեղեկացնում ենք, որ այսօր օրվա ընթացքում հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,- նշված է հայտարարության մեջ: