Նիկոլ Փաշինյանն արդեն մեկնել է Մոսկվա․ Hraparak.am

Վաղը առավոտյան ժամը 8-ին ընդդիմադիր ուժերը պետք է փակեն օդանավակայան տանող ճանապարհը, որպեսզի ենթադրաբար փակեն Նիկոլի Փաշինյանի մուտքը «Զվարթնոց»և կանխեն նրա մեկնումը Մոսկվա: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։

«Իհարկե, մի քիչ անհավանական է թվում, թե ինչպես պետք է կանխեն Նիկոլ Փաշինյանի մեկնումը, եթե նա կարող է, օրինակ, Մոսկվա մեկնել այլ ժամի կամ այլ ճանապարհով: Մեր տեղեկությամբ` հենց այդպես էլ եղել է. Փաշինյանն արդեն Մոսկվայում է: Մեզ ասացին` նա այսօր է մեկնել Մոսկվա, և նրան սպասարկող օդանավը թռել է ոչ թե Երևանի «Զվարթնոց» այլ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից: Մեզ ասացի նաև, որ Ռուսաստանի հայերի միությունն այսօր և վաղը նախատեսում էին Փաշինյանի դեմ ցույցեր անեին` Օդանավակայանի ճանապարհին «Դավաճան» գրությամբ պաստառներ պահել, սակայն ինչ-ինչ պատճառներով հետ են կանգնել այդ մտքից: Փոխարենը վաղը Հայաստանի դեսպանատան տարածքում ստորագրահավաք են ուզում կազմակերպել Փաշինյանի հրաժարականի պահանջով»,- գրում է լրատվամիջոցը: