Կրեմլում խորհրդակցություն է հրավիրվել Շոյգուի և Լավրովի մասնակցությամբ․ քննարկվել է ԼՂ հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հարցերը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդառաջ՝ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել, որում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Խորհրդակությանը մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱԳ նախարար Սերգել Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: