ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը Ծաղկաձորում հարբել և ծեծկռտուք է սարքել․ Dejavu

Հունվարի 2-ին  ժամը 15:30 ի սահմաններում Ծաղկաձորի ռեստորաններից մեկում  հանրությանը հայտնի՝ «Շիշ բռնողը»՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը,  իր ընկերոջ ծննդյան արարողության ժամանակ ալկոհոլի որոշակի քանակ ընդունելուց հետո սկսում է իրեն լկտի պահել՝ արժանանալով կողքի սեղանի դիտողությանը։ Դրան ի պատասխան, նա սկսում է բարձր հայհոյել և  զայրացած գոռալ , թե ի՞նչպես է, որ իրեն չեն ճանաչում, ինքը ԱԺ պատգամավոր է, ինչպես կուզի  այնպես էլ կպահի իրեն: Այս մասին հայտնում է Թելեգրամի Dejavu ալիքը:

«Կողքի սեղանի մասնակիցները փոխադարձ հայհոյանք են հնչեցնում շիշ բռնողի հասցեին, ասելով, որ թքած ունեն իր կարգավիճակի վրա և, որ ԱԺ պատգամավորը իրավունք չունի իրեն այդպես լկտի պահելու…

Դրան ի պատասխան շիշ բռնողը հարձակվում է այդ սեղանի մասնակիցների վրա: Տեղի է ունենում վիճաբանություն և ծեծկրտուք: Տեսնելով, որ սեփական ուժերով չի ստացվում լուծել խնդիրը, շիշ բռնողը զանգահարում է ոստիկանապետ Վ.Ղազարյանին եւ հրահանգում նրան բերման ենթարկեն մյուս կողմին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղում հասկանում են, որ միակ մեղավորը շիշ բռնողն է և փորձում են  դեպքին ընթացք չտալ։

Սակայն շիշ բռնողը, լինելով ոչ սթափ վիճակում, կրկին զանգում է ոստիկանապետին և շատ կոշտ խոսակցություն ունենում իր հետ՝ զայրանալով, թե ինչու՞ իր ասածը ոստիկանները չեն կատարել: Հայկ Սարգսյանին  հունից հանում է « հմի շիշ ես բռնում ու մարդ բռնել տալիս, մի երկու ամսից էլի լիքը բան ես բռնելու , ձեռներդ պարապած պահի այ բռնող» արտահայտությունը: Շիշ բռնողի հետ նույն սեղանին գտնվող  որոշ մասնակիցներ մի կերպ հանգստացնում են նրան,  հանդարտեցնում իրավիճակը, չթողնելով, որ այն ավելի բարդանա և թողնում հեռանում են իրենց հետ տանելով գրեթե անգիտակից հարբած վիճակում գտնվող ԱԺ պատգամավորին»,- հաղորդում է թելեգրամյան ալիքը: