Ինչու՞ ենք մենք վախենում մեր հարևան ու բարեկամ երկրի հետ անմիջական ու անկեղծ շփումներից, թե՞ այսօր դա մեզ թույլ չեն տալիս․ Գառնիկ Իսագուլյան

Ինչու՞ ենք մենք վախենում մեր հարևան ու բարեկամ երկրի հետ անմիջական ու անկեղծ շփումներից, թե՞ այսօր դա մեզ թույլ չեն տալիս։ Այս մասին կատարված ֆեյսբուքյան իր գրառմամբ կիսվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ԻԻՀ հետ տարբեր ոլորտներում նախկինում իրականացված փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող ծրագրերին։

Իսագուլյանը, մասնավորապես, գրել է․

«11 տարի առաջ, որպես ՀՀ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական և ՀՀ Նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի նախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի հետ կնքեցինք համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում անցկացնում էինք փոխայցելություններ, կազմակերպում կոնֆերանսներ և կլոր սեղաններ։ Տեղի էին ունենում հանդիպումներ տարբեր մակարդակներում, մշակվում էին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր․․․

Հետաքրքիր ժամանակներ էին․ ինչու՞ նույնը չի արվում այսօր, ինչու՞ ենք մենք վախենում մեր հարևան ու բարեկամ երկրի հետ անմիջական ու անկեղծ շփումներից, թե՞ այսօր դա մեզ թույլ չեն տալիս․․․»։