Նիկոլը նույնիսկ Արարատ Միրզոյանին է վախենում ասել, թե ինչ է ստորագրելու Մոսկվայում. Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ հայազգի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամ ալիքում գրում է.

«Վերջին նորությունները` Փաշինյանի մասին։ Նրա շրջապատի աղբյուրները տեղեկացնում են, որ Նիկոլը կեցավայրում է` մեկուսացած իր պահակախմբի հետ։

Իր խմբակցության առաջնորդների հետ շփվում է միայն հեռախոսով։ Առհասարակ տրամադրություն չունի։

Ռուս բժիշկները արգելել են սպիրտային խմիչքներ օգտագործել։ Սարսափելի վախենում է Մոսկվա մեկնելուց։

Կատեգորիկ կերպով հրաժարվել է որոշ բաներից։ Չի ուզում հանդիպել ռուսահայ սփյուռքի ղեկավարների հետ։

Եռակողմ` Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո հրաժարվել է դուրս գալ ու շփվել լրագրողների հետ։

Ալիևի հետ ընթրել համաձայնել է, բայց առանց լրագրողների ներկայության։

Նրա վստահելի լրագրողներին ասել են, որ Փաշինյանի հետ Մոսկվա չեն մեկնելու։

Արարատ Միրզոյանը աշխատում է հանգստացնել Փաշինյանին, բայց իր շրջապատում պատմում է, որ Նիկոլն ինքնասպանության շեմին է ու անընդհատ բողոքում է Արարատին, որ չի կարողանում քնել։ Ասում է, որ նախկինում խմում-քնում էր, իսկ հիմա չի կարելի։

Նույնիսկ Արարատ Միրզոյանին է վախենում ասել, թե ինչ է ստորագրելու Մոսկվայում»։