ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը կորոնավիրուսի պատճաբանությամբ պատսպարվել է Լոնդոնում, կոչ է անում առաջնորդվել համազգային շահերով

Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել՝  իրավասու մարմիններին կոչ անելով նոյեմբերի 9-ի փաստաթղթով նշված միջոցառումների (խոսքը  Նիկոլ Փաշինյանի գաղտնի ստորագրած կապիտուլյացիոն ակտի մասին է-Mediaport) իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները:

Mediaport-ի կարծիքով կոչը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, որը, ըստ տեղեկությունների, առաջիկա օրերին ստորագրելու է հերթական հակահայ փաստաթուղթը: