Մենք հաստատատուն քայլերով այս հասարակության հետ գնում ենք հայկական պետականության կործանման ճանապարհով․ Հովհաննիսյան

Արցախի ողջ տարածքում գեթ մեկ մզկիթ չկա, Արցախն ամբողջությամբ եկեղեցիների և խաչքարերի մեջ է, ասել է թե միայն ու միայն հայի հետք։ Բայց սա չի խանգարում, որ թշնամին Արցախն ընկալի որպես սեփական հայրենիք, որպես սեփական հող։ Փոխարենը մենք ի՞նչ ենք անում։ Մենք հրաժարվում ենք Արցախից, հրաժարվում ենք մեր ամենօրյա խոսքում, գործում։ Եթե այսօր իշխանությունն ասեր, որ ոչ մեկդ Արցախ չգնաք, մենք պետք է վեր կենանք ու ազգովի գնանք Արցախ ու ասենք, որ սա մեր հայրենինքն է այնպես, ինչպես մնացած ՀՀ շրջանները, մարզերը․․․

Ասելս ինչ է, Հայոց բանակի զինվորները չծառայեն Արցախում, կծառայեն Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արարատում, Արմավիրում, Շիրակում, այսինքն հենց այսքան ավելի վտանգավոր սահման են պահելու․․․ Մենք հաստատատուն քայլերով այս հասարակության հետ գնում ենք հայկական պետականության կործանման ճանապարհով։ Ազգս դարձելա ժողովուրդ և հասարակություն․․․

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։