Ժամը 12:00-ին շտապ հավաք՝ արդարադատության նախարարության առջև.Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ շտապ հավաք է հրավիրում Արդարադատության նախարարության մոտ։

Մելիքյանը, ներկայացնելով պահանջները, կարևորեց հրապարակել հունվարի 11-ին ստորագրվելիք պայմանագրի նախագիծը։

Նա  նշեց, որ այս պահին Արդարադատության նախարարության դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված, որն ըստ նրա՝ նշան է այն բանի, որ ժողովուրդն իսկապես անելիք ունի Արդարադատության նախարարությունում:

«Այստեղ պետք է հարցեր ուղղել հենց Արդարադատության նախարարին կապված այն բավական ճշմարտանման տեղեկության հետը, որը երեկ մամուլում տարածվեց, թե հունվարի 11-ին ստորագրվելիք փաստաթղթի տեքստն արդեն պատրաստ է և գտնվում է նախարարությունում՝ գաղտնի ռեժիմով և դրա նպատակը ՀՀ Սահմանադրությանը, դրա որոշ դրույթների համապատասխանեցումն է»,- ասաց նա։

Մելիքյանը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց՝ ժամը 12:00-ին շտապ հավաք՝ արդարադատության նախարարության առջև: