Նախօրեին Հադրութի շրջանից 6 զինծառայողի աճյուն է դուրս բերվել, նրանց ինքնությունը հայտնի է

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 6 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել Հադրութի շրջանի Թութակ տեղամասից դեպի Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Զոհված զինվորների մարմիններն անճաչանելի են, բայց նրանց ինքնությունը պարզ է, որովհետև զինվորական գրքույքներ ունեին։ Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Ասկերանի վերին ենթաշրջանի ուղղությամբ»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ մինչ օրս հայտնաբերվել է  1194 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ։