Ապշում եմ, թե մարդ, որքան պետք է ատի սեփական ժողովրդին ու Հայրենիքը, որ շարունակի անել այն, ինչ անում է Հայաստանի վարչապետի պաշտոնն այսօր զբաղեցնող անձը. Հասրաթյան

Պատմության մեջ կան օրինակներ, երբ հանուն Երկրի և ազգային արժեքների պաշտպանության ժողովուրդները ոտքի են ելել և գնացել տվյալ գաղափարներով օժտված ու իրենց ապրած տարիներով այդ ամենն ապացուցած անհատների հետևից և վերջնական արդյունքում շահել: Բայց եղել են նաև ազգեր, որոնք անհետացել են պատմության թատերաբեմից, քանի որ նրանց առաջնորդող անհատներն իրականության մեջ եղել են ոչ թե տվյալ արժեքների կրողներ ու հարստացնողներ, այլ նեղանձնական նպատակներով սեփական ժողովրդի ազնիվ զգացմունքները հանցավոր միտումնավորությամբ շահագործողներ…

Հ.գ.1-Ապշում եմ, թե մարդ, որքան պետք է ատի սեփական ժողովրդին ու Հայրենիքը, որ շարունակի անել այն, ինչ անում է Հայաստանի վարչապետի պաշտոնն այսօր զբաղեցնող անձը: Դրանից տասնյակ անգամ ավելի շատ ապշում եմ մեր այն հայրենակիցերի պահվածքից, ովքեր, եթե ոչ սեփական մաշկի վրա զգալով, ապա գոնե տեսնելով որդեկորույս ու հայրենազրկված իրենց հայրենակիցների ապրումներն ու օր-օրի դեպի անորոշության անդունդը գլորվող Երկրի վիճակը, ոչ միայն հանդուրժում, այլև շարունակում են խոսքով ու գործով հետևողականորեն նպաստել այդ անձի իշխանապետության պահպանմանը և, ըստ այդմ՝ նաև Հայրենիքի գիտակցված կործանմանը…

Հ.գ.2-Պարտության նիրհից զարթնելու պահն է, ուշանում ենք…

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից։