Թուրքիան մտադիր է մասնակցել «Նախիջևանյան միջանցքի» բանակցություններին
Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի ստամբուլյան աղբյուրները:
Ըստ այդ աղբյուրների (որոնք, ի դեպ, առաջինն են հայտնել Սիրիայից ղարաբաղյան ճակատ տեղափոխված զինյալների տեղափոխման մասին), այժմ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների մակարդակով նախապատրաստական խորհրդակցություններ են ընթանում Մեղրիի և տրանսպորտային միջանցքի կազմակերպման հարցերի շուրջ:
ԱԱԾ պաշտոնյաների նախնական հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում: Հատկանշական է, որ այդ հարցը քննարկելու համար մասնակցում են ոչ թե դիվանագետները, այլ հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները: